Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ հարաբերությունները Պուտինը համարել է Ռուսաստանի գերակա խնդիրներից մեկը
copy image url

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ հարաբերությունները Պուտինը համարել է Ռուսաստանի գերակա խնդիրներից մեկը

Արտաքին 3 տարի առաջ - 19:41 01-06-2021

Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի անդամների հետ ունեցած հանդիպմանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների, այսինքն՝ Ռուսաստանի «ամենամոտ հարևանների» հետ հարաբերությունները երկրի արտաքին գերակայությունների գերխնդիրներից են:

Այս կապակցությամբ Պուտինը կոչ է արել քննարկել Ռուսաստանի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների հարաբերությունները:

ԱՊՀ-ն միջազգային կազմակերպություն է, որը կոչված է կարգավորել այն պետությունների փոխհարաբերությունները, որոնք նախկինում ԽՍՀՄ կազմում էին: ԱՊՀ կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, ինչպես նաև Թուրքմենստանը՝ որպես ասոցացված անդամ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի