Ովքեր են դուրս մնացել ԲՀԿ ցուցակից
copy image url

Ովքեր են դուրս մնացել ԲՀԿ ցուցակից

Ներքին 3 տարի առաջ - 14:45 01-06-2021

ԿԸՀ-ն այսօր հրապարակել է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակները:

ԲՀԿ ցուցակից դուրս են մնացել գործող պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի մախկին պետ Էդուարդ Բաբայանը, նախկին նախարար, վերահսկիչ պալատի նախկին պետ Արթուր Գրիգորյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Դալլաքյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Վարդան Վարդանյանը:

Նոր հրապարակված ցուցակում ընդգրկվել են ԱԺ պատգամավորների օգնականներ, փորձագետներ, Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունների տնօրեններ: