ՆԱՏՕ-ն ՌԴ-ին հորդորել է անբարյացակամ երկրների ցուցակից հանել ԱՄՆ-ն ու Չեխիան
copy image url

ՆԱՏՕ-ն ՌԴ-ին հորդորել է անբարյացակամ երկրների ցուցակից հանել ԱՄՆ-ն ու Չեխիան

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 15-06-2021

ՆԱՏՕ-ի ղեկավարները կոչ են արել Ռուսաստանին բացառել ԱՄՆ-ն ու Չեխիան անբարյացակամ երկրների ցուցակից: Այս մասին ասվում է Բրյուսելի գագաթնաժողովին հաջորդած հայտարարության մեջ:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում չեղյալ հայտարարել Չեխիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներառումն անբարյացակամ երկրների ցուցակում և ձեռնպահ մնալ որևէ այլ քայլերից, որոնք չեն համապատասխանում Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին»,- ասվում է փաստաթղթում:

ՆԱՏՕ-ն նաև հայտարարել է, որ բաց է Ռուսաստանի հետ կանոնավոր, կենտրոնացված և բովանդակալից երկխոսության համար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի