Արտաքին գործերի փախնախարար Գագիկ Ղաչալյանը մեկ ժամ առաջ հրաժարական է տվել։ Նա հրաժարական է ներկայացրել ԱԳ պաշտոնաթող նախարար Արա Այվազյանի այսօրվա հրաժեշտի ելույթից հետո։
ԱԳՆ աշխատակազմում լարված իրավիճակ է, չի բացառվում այլ հրաժարականներ էլ հաջորդեն:
Հիշեցնենք, որ Արա Այվազյանն այսօր ասել էր,- «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել» ։