Եգիպտական Շարկիա շրջանում հայտնաբերվել է մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ («սև բորբոս») վարակվելու 7 դեպք: Այս մասին հաղորդել է Զակազիկի համալսարանի ռեկտոր Օսման Շաալյանը: Ըստ նրա՝ վարակվել են տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի ֆոնին թույլ իմունիտետ ունեցող տեղի բնակիչները:
«Երեք վարակակիրներին վիրահատել են՝ հեռացնելով բորբոսից վնասված օրգանները, մի հոգին ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների վիճակը կայուն է»,- ասել է նա:
Նշենք, որ «սև բորբոսի» սպորները պարունակվում են հողի, փոշու և օրգանական քայքայման արտադրանքների մեջ, նրանք օրգանիզմ են ընկնում թոքերի արհեստական շնչառության սարքերի իջոցով: Վարակն ախտահարում է թոքերը, քիթըմպանը և աչքերը, իսկ կորոնավիրուսի առկայության դեպքում ավարտվում է մահվան ելքով: