Ռիա Նովոստին, վկայակոչելով Ռուսաստանի դեսպանատան տվյալները, հայտնում է, որ Ինդոնեզիայում ամբողջությամբ այրվել է լաստանավ, որի վրա գտնվել է գրեթե 200 մարդ:
Հրդեհի բռնկման ժամանակ խուճապ է սկսվել: Ուղևորներից ոմանք նետվել են ջուրը: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի զոհվել, բոլոր ուղեւորները տեղափոխվել են մոտակա կղզի:
Ինդոնեզիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով ՝ նավը հրդեհվել է Հյուսիսային Մալուկու նահանգի Սուլա կղզիների մոտ:
«Բոլոր ուղևորները տարհանվել են, տուժածներ չկան: Ինդոնեզիական կողմը պաշտոնապես հաստատել է, որ ուղևորների մեջ ռուսներ չեն եղել», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ: