Եռացատկորդ Լևոն Աղասյանը Օլիմպիական ուղեգիր է նվաճել
copy image url

Եռացատկորդ Լևոն Աղասյանը Օլիմպիական ուղեգիր է նվաճել

Սպորտ 3 տարի առաջ - 22:12 29-05-2021

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։

Նշվում է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած բաց առաջնությունում Լևոն Աղասյանը գրանցել է 17մ 16սմ արդյունք։

«Հիմա սուպեր մոտիվացված եմ հաջորդ քայլի համար»,- ինստագրամյան էջում իր զգացողություններով կիսվել է մարզիկը։

Ամենից շատ դիտված