ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել Վաշինգտոնի նախկին քաղաքապետ Մերիոն Բերիի հետ, գրել է բրիտանական Daily Mail-ը։
«Գիտե՞ս, ես Մերիոն Բերիի հետ կրեկ եմ ծխել», - լրատվականի հրապարակած աուդիոձայնագրության մեջ ասում է անհայտ անձը, որի ձայնը նման է Հանթեր Բայդենի ձայնին», - ասել է տղամարդը:
Լրատվականը պնդում է, որ 2019 թվականի աուդիոձայնագրությունը ստացվել է Բայդեն կրտսերի նոութբուքից: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ զրույցից ստացված տեղեկատվությունը հակասում է 51-ամյա Բայդեն կրտսերի խոսքերին այն մասին, որ դեռ պատանեկան տարիքում կոկաին պահելու համար ձերբակալությունը իրեն հետ է պահել դրանք օգտագործելուց, մինչև չի ավարտել ուսումնական հաստատությունը: Այս մասին ԱՄՆ նախագահի որդին գրել է այս տարվա ապրիլին լույս տեսած իր գրքում: