Maersk Emerald բեռնանավը վթարվել է Սուեզի ջրանցքում
copy image url

Maersk Emerald բեռնանավը վթարվել է Սուեզի ջրանցքում

Արտաքին 3 տարի առաջ - 23:04 28-05-2021

Եգիպտոսի Իսմալիա քաղաքի մերձակայքում 353 մ երկարությամբ Maersk Emerald բեռնանավը շարժիչի խնդիրների պատճառով վթարվել է Սուեզի ջրանցքում: Այս մասին հաղորդվում է Սուեզի ջրանցքի վարչակազմի ֆեյսբուքյան էջում:

Ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով՝ Maersk Emerald բեռնանավը քարշակով հեռացվել է ջրանցքից։

«Ջրանցքի ղեկավարությունը անհապաղ լուծել է ջրանցքը հատող նավերից մեկի շարժիչի անսպասելի անսարքության հետևանքով առաջացած խնդիրը: ․․․․Փրկարարական գործողությանը ներգրավվել են չորս քարշակային նավեր, որոնց շնորհիվ հաջողվել է գործի գցել բեռնանավը»,- ասված է հայտարարության մեջ։

Գործողության ընթացքում ջրանցքով անցել է 68 նավ՝ 3,6 միլիոն տոննա ընդհանուր տարողությամբ:

Ռաբիայի խոսքով՝ երթևեկութոյւնն ընդհանրապես չի տուժել, քանի որ հյուսիս գնացող նավերն արագորեն ուղղվել են դեպի Սուեզի ջրանցքի նոր՝ արևելյան ուղղությունը՝ շրջանցելով խցանված հատվածը:

Նավը կարգի գցելուց հետո անձնակազմը կարողացել է վերացնել անսարքությունն ու շարժվել։ Քարշելուց հետո նավը տեղակայվել է Մեծ աղի լճում, որը կապում է ջրանցքի երկու հատվածները:

Նախկինում 400 մ երկարությամբ Ever Given բեռնանավը, որը Պանամայի դրոշի ներքո շարժվում էր Չինաստանից դեպի Ռոտերդամ, մարտի 23-ին վթարվել էր Սուեզի ջրանցքի 151-րդ կմ-ի վրա՝ վեց օր արգելափակելով երթևեկությունը: Մի քանի փորձերից հետո ի վերջո բեռնանավը հաջողվել է կարգի գցել մարտի 29-ին: Դեպքի պատճառով հերթում սպասող 422 նավերից վերջինը ջրանցքն անցել է ապրիլի 3-ին:

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրեցին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
21:56 Տեխնիկան հողումը խրվում ա, գարնանացան չենք կարում անենք. լոռեցի  
20:12 Գյումրիում ջահերով երթը ևս սկսվեց` Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելով
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
19:52 «Անհավանական ցինիզմ և ստորություն»․ Զախարովան՝ ԵՄ ներկայացուցչության գրառման փոփոխության մասին
19:32 Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք գոնե իրավունք չունեն խոսելու. Քոչարյանը՝ դրոշն այրելու միջադեպի մասին
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
22:44 Մենք ամաչում ենք մեր պապերի արածների համար. Իրաքի քուրդ