Պորոշենկոյի դեմքին կանաչ հեղուկ են լցրել Կիևում
copy image url

Պորոշենկոյի դեմքին կանաչ հեղուկ են լցրել Կիևում

Արտաքին 3 տարի առաջ - 19:18 24-08-2021

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի կենտրոնում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդել են ականատեսները, քաղաքական գործչի դեմքին կանաչ հեղուկ նյութ են լցրել մետրոյի «Կրեշչատիկ» կայարանից ոչ հեռու, երբ նա իր կնոջ և համախոհների ուղեկցությամբ ուղևորվում էր նախարարների կաբինետ:

Ինչպես երևում է հրապարակված կադրերից, Պորոշենկոն լրջորեն չի տուժել, նրա դեմքի մեծ մասը գրգռող հեղուկից ծածկել էր հակավիրուսային դիմակը: Նախկին առաջին տիկինը ևս չի տուժել:.

Հարձակումից հետո Պորոշենկոյին շրջապատել են ոստիկաններն ու զինվորականները, նստեցրել են մեքենան և հեռացրել:

Ամենից շատ դիտված