Ամեն տարի տեղի է ունենում «Կապույտ դրոշ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակ է շնորհվում այն երկրին, որի լողափերում և ծովափերում ջուրը համապատասխանում է բարձր չափանիշներին և անվտանգ է լողի համար:
Այս տարի մրցանակի պատասխանատու «Բնապահպանական կրթության հիմնադրամը» (FEE) կազնել է 49 երկրների ջրի որակը գնահատող վարկանիշային ցուցակ:
Ցուցակի առաջատարն է Իսպանիան ՝ 614 մաքուր լողափերով: Երկրորդ տեղում է Հունաստանը՝ 545 մաքուր լողափով, իսկ երրորդ տեղում ՝ Թուրքիան՝ 519 մաքուր լողափով:
Վարկանիշային ցուցակում ներառված են նաև Ֆրանսիան (410), Իտալիան (416), Պորտուգալիան (372), Դանիան (168) և Նիդեռլանդները (55):