ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը
copy image url

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:24 27-05-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ասել է Դյուժարիկը՝ ավելացնելով. «Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»:

Ինչպես արդեն հայտնել էինք. մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Ամենից շատ դիտված