Ինչպես հայտնում է Android Police-ը WhatsApp-ի ստեղծողները նոր տարբերակ են մշակել, որը ձայնային հաղորդագրությունները արագացված լսելու հնարավորություն է տալիս:
Նոր գործառույթը ներբեռնելու համար անհրաժեշտ է թարմացնել հավելվածը՝ վերջին 2.21.100 տարբերակի համաձայն, որը արդեն հասանելի է Անդրոիդ և ԻՕՍ համակարգերի համար:
Նոր գործառույթից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմել կոճակին, որը գտնվում է հաղորդագրության աջ կողմում և ձայնագրությունը մեկուկես կամ երկու անգամ ավելի արագ դարձնել:
Ավելի վաղ WhatsApp-ը հստակեցրել է հաղորդագրությունները և զանգերը կասեցնելու ժամկետներն այն օգտատերերի համար, որոնք կանտեսեն հավելվածի նոր գաղտնիության քաղաքականությունը: Վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 15-ը: Իսկ կանոններից ընդհանրապես հրաժարվելու դեպքում՝ WhatsApp-ը 120 օր անց կարող է արգելափակել օգտվողի հաշիվը: