Ռեալ Մադրիդի հարձակվող Էդեն Ազարը կարիերան կարող է շարունակել իտալական Ա Սերիայում։ Բելգիացու ծառայություններով հետաքրքրված է Ռոման, որը մտադիր է մինչմրցաշրջանային հատվածում խոշոր տրանսֆեր իրականացնել։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն
Հռոմեական ակումբը նախընտրում է վարձակալել Ազարին՝ հետագայում նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ Նշվում է, որ «գայլերը» կրկնակի հետաքրքրված կլինեն Ազարի հետ պայմանագիր կնքելու հնարավորությամբ, եթե Հենրիխ Մխիթարյանը հեռանա թիմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չելսին դիտարկում է Ազարին վերադարձնելու տարբերակը։ Մինչ այդ Ռեալը ֆուտբոլիստին տրանսֆերի էր հանել ու սահմանել նրա հրաժարագինը։