«Համասը» հերքել է իր մասնակցությունը Ryanair-ի միջադեպին
copy image url

«Համասը» հերքել է իր մասնակցությունը Ryanair-ի միջադեպին

Արտաքին 3 տարի առաջ - 23:51 24-05-2021

Պաղեստինյան «Համաս» արմատական ​​շարժումը հերքել է իր մասնակցությունը Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպին: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Համասի» խոսնակի խոսքով՝ շարժումը «բացարձակ կապ չունի սրա հետ»:

«Մենք չենք դիմում մեթոդների, որոնք կարող են խափանել ընդհանուր համակրանքը մեր պաղեստինյան ժողովրդի և նրանց օրինական դիմադրության նկատմամբ»,- ասել է նա:

Ավելի վաղ Բելառուսի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Ryanair ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստով ստացվել է «Համաս» կազմակերպության անունից:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել էին NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Հաղորդվել է նաև նրա ընկերուհու՝ ռուս Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Բելառուսի իշխանությունները NEXTA տելեգրամյան ալիքը համարում են ծայրահեղական:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի