Լապշինը պատրաստվում է Ադրբեջանից 30․000 եվրոն ստանալ հայկական բանկում բացված հաշվեհամարին
copy image url

Լապշինը պատրաստվում է Ադրբեջանից 30․000 եվրոն ստանալ հայկական բանկում բացված հաշվեհամարին

Արտաքին 3 տարի առաջ - 16:41 23-05-2021

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքում տեղադրել է «Արցախբանկի» քարտի լուսանկար ու նշել, որ բանկում հաշիվ է բացել՝ ՄԻԵԴ վճռով Ադրբեջանից փոխանցվելիք 30 000 եվրոն ստանալու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր էր ճանաչել Ադրբեջանի իշխանություններին հայտնի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինին խոշտանգելու և Բաքվի բանտում նրան սպանելու փորձ կատարելու մեջ: Սրանից հետո ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը հրապարակվել էր հինգշաբթի՝ մայիսի 20-ին, ըստ որի՝ Ստրասբուրգի դատարանը Բաքվի կառավարությանը պարտավորեցրել էր Լապշինին վճարել 30 հազար եվրոյի չափով դրամական փոխհատուցում:

Սրանից հետո Լապշինը հայտարարել էր, որ փոխհատուցման մի մասն ուղղելու է բարեգործությանը, մասնավորապես՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վիրավոր զինծառայողներին օգնելու համար:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում