Էրդողանին պետք էր պատերազմ, որում կհաղթեր. Արիս Նալչի
copy image url

Էրդողանին պետք էր պատերազմ, որում կհաղթեր. Արիս Նալչի

Արտաքին 3 տարի առաջ - 14:11 22-05-2021

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումը «ոսկե տոմս» էր Թուրքիայի համար, որովհետև Էրդողանին պետք էր պատերազմ, որում կհաղթեր` ցույց տալու իր երկրի հասարակությանը և ստանալու 1 կամ 2% ավելի շատ ձայն։ Այս մասին հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում հայտարարել է լրագրող, մեդիա վերլուծաբան և գրող Արիս Նալչին։

««Ոսկե տոմս» էր, երբ Ադրբեջանը օգնության կանչեց Թուրքիային Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում։ Դա նաև ոսկե տոմս էր գումարների լվացման համար` զենք վաճառելու միջոցով։ Թուրքիայի շուրջ բոլոր հարևան երկրներում` Սիրիայում, Իրաքում, Հայաստանում, Ղարաբաղում, Հունաստանում, Արևելյան Միջերկրականում, բոլոր պատերազմները հենց Թուրքիայի պատճառով են։ Այսպիսով, Թուրքիան պաշտպանության կարիք չունի, հենց ինքն է պատերազմներ հրահրողը տարածաշրջանում։ Թուրքիան միջնորդ հանդիսացավ վարձկանների համար` Սիրիայից կամ Իրաքից, կամ այն ջիհադիստների համար, որոնց ուզում էր ուղարկել Լիբիա արդեն իսկ ուղարկել էր Ադրբեջան` Լեռնային Ղարաբաղի պատերազմի համար։ Պետք է նաև նշեմ, որ 2300-4000 անձ է գնացել, և թուրքական մամուլից կարող եմ ասել, որ միայն 300 անձ է վերադարձել»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, բանախոսը նշել է, որ թուրքական իշխանության դիրքորոշումը հետևյալն է՝ հրապարակայնորեն հայտարարում են, որ հակամարտություն կա, և դրա համար է Հայաստանի հետ սահմանը փակ։

«Բայց հիմա հակամարտություն չկա, բայց սահմանը դեռ փակ է Թուրքիայի կողմից։ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում են հարաբերությունների կարգավորում Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց հարաբերությունների կարգավորում ասելով, ըստ իս, իրենք խոսում են բիզնես հարաբերությունների մասին, այլ ոչ մարդկային հարաբերությունների և սահմանային հարցերի մասին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի