Թուրք լրագրողն աշխատանքից հեռացվել է հարց տալու համար
copy image url

Թուրք լրագրողն աշխատանքից հեռացվել է հարց տալու համար

Արտաքին 3 տարի առաջ - 13:15 22-05-2021

«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ իր լրագրողին աշխատանքից հեռացրել են, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է տվել կազմակերպված հանցավորության հետ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հավանական կապի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դրանից առաջ Թուրքիայի հայտնի քրեական հեղինակություններից Սեդաթ Պեկերը, որը թաքնվում է արտերկրում, YouTube-ում մի քանի տեսահոլովակ է տեղադրել՝ մեղադրելով որոշ նախկին և ներկա բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, մասնավորապես Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապերի մեջ:

Ամենից շատ դիտված