Մ23 ԵԱ. Օվասապյանը, Պողոսյանն ու Թադևոսյանը կիսաեզրափակիչում են
copy image url

Մ23 ԵԱ. Օվասապյանը, Պողոսյանն ու Թադևոսյանը կիսաեզրափակիչում են

Սպորտ 3 տարի առաջ - 18:29 21-05-2021

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Հունահռոմեական ոճի ըմբիշներ, 130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը հաղթանակներ են տարել 1/4 եզրափակիչում ու դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ: Հատկապես տպավորիչ է ստացվել Թադևոսյանի հաղթանակը, որը մենամարտի ընթացքում 0-7 հաշվով պարտվելիս կարողացել է վերջին վայրկյաններին հաղթանակի նժարն իր կողմը թեքել ու հաղթել 8-7 հաշվով:

Ամենից շատ դիտված