Ուղիղ եթեր
Ադրբեջանը նոր համաձայնագիր կկնքի ԵՄ-ի հետ
copy image url

Ադրբեջանը նոր համաձայնագիր կկնքի ԵՄ-ի հետ

Արտաքին 3 տարի առաջ - 21:12 20-05-2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և ԵՄ-ը առաջիկայում պատրաստվում են երկկողմ համաձայնագիր կնքել։ Ալիևը շեշտել է, որ Եվրամիության 27 անդամ պետություններից 9-ի հետ Բաքուն ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Ադրբեջանի և Եմ-ի գործընկերային հարաբերություններում Ալիևը շեշտել է իր մասնակցությունը Հարավային գազային միջանցքի հետագա ընդլայնմանը։ Ըստ Ալիևի՝ դա թույլ կտա Եվրամիությանը դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը, հատկապես՝ գազային մատակարարումների մասով։ Ադրբեջանի նախագահը շեշտել է նաև իր գործուն մասնակցությունը տարածաշրջանային համագործակցության և կոնֆլիկտների լուծման հարցերում։

Նշվում է, որ համաձայնագրի տեքստի 90 %-ը համաձայնեցված է։

Ձեզ գուցե հետաքրքրի