Ծաղկաձորում մեքենա է հրդեհվել
copy image url

Ծաղկաձորում մեքենա է հրդեհվել

Ներքին 3 տարի առաջ - 10:17 20-05-2021

Մայիսի 20-ին՝ ժամը 02։51-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կեչառեցու փողոցում գտնվող տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:11-ին, մարվել՝ 04:00-ին:

Մասամբ այրվել է «Mercedes-Benz E350» մակնիշի ավտոմեքենան: