Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ
copy image url

Իսրայելը կրակ է բացել Լիբանանի ուղղությամբ

Արտաքին 3 տարի առաջ - 19:16 19-05-2021

Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լիբանանից չորս հրթիռ է արձակվել դեպի հրեական պետության տարածք: Դրանցից մեկը հաջողվել է ոչնչացնել: Հարձակմանն ի պատասխան՝ իսրայելական հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավում գտնվող Տյուրի արվարձանի Քանայի և Սադդիկիի միջև գտնվող բնակավայրերի ուղղությամբ:

Լիբանանյան Al Mayadin հեռուստաալիքի փոխանցմամբ՝ գնդակոծությունն իրականացվել է Լիբանանի Ալմա-Շաաբ բնակավայրի դիմացի Զուհերի դիրքերից: Այս կամ այն ​​կողմից մահացածների և վիրավորների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ Պաղեստինի նախագահի՝ կրոնական գործերով խորհրդական Մահմուդ ալ-Հաբբաշը հայտարարել էր, որ չի կարելի բացառել պաղեստինա-իսրայելական հակամարտության զարգացումը լայնամասշտաբ կրոնական պատերազմի: Նրա խոսքով՝ Իսրայելին տարիներ շարունակ զգուշացրել են նման հնարավորության մասին:

Ամենից շատ դիտված