Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, վարչապետ Ժան Կաստեկսի ուղեկցությամբ,վեցամսյա փակումից հետո տոնեց ֆրանսիական սրճարանների և ռեստորանների տեռասների շահագործման առաջին օրը: Այս մասին հաղորդում է BFMTV- ն:
Քաղաքական գործիչներն այցելել են Ելիսեյան պալատի մոտ գտնվող հաստատություններից մեկը։
«Մենք պետք է զգույշ և համախմբված գործենք համաճարակի դեմ»,- հայտարարել Է Մակրոնը հեռուստաալիքի լրագրողներին:
Նա նաև նշել է, որ հիվանդների թվի դինամիկան նվազում է, ինչը լավ նշան է Ֆրանսիայի համար և ակնկալվում է սահմանափակումների վերացումը:
Ֆրանսիայի սրճարաններում, բարերում և ռեստորաններում աշխատանքի սահմանափակումները սահմանվել են 2020 թվականի հոկտեմբերին՝ կորոնավիրուսով հիվանդացածների թվի աճի պատճառով: Մայիսի 19-ին ուժի մեջ է մտնում նաև մշակութային հաստատությունների՝ թանգարանների, թատրոնների ևկինոթատրոնների աշխատանքի սահմանափակումների չեղարկումը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ուշացումով գարեջուր է խմել փաբերի և բարերի աշխատանքի սահմանափակումների թուլացման կապակցությամբ: