Դերասանուհի Օլգա Մեդինիչը Ինստագրամում կիսվել է հայտնի դերասան Յուրի Ստոյանովի հետ լուսանկարով: Նրա բազմաթիվ երկրպագուներ հրապարակմանը արձագանքել են մի փոքր հուզված և մտահոգված: Նրանք հետաքրքրվել են, թե ինչու է լուսանկարում Ստոյանովի աչքերը կարմիր և արցունքոտ:
Լուսանկարում երկու դերասանները գրկախառնված են: Լուսանկարի ներքո Օլգան գեղեցիկ գրառում է արել.
«Սիրում եմ: Շնորհակալություն ֆանտաստիկ երեկոյի համար: Մենք չէինք սպասում, մենք պարզապես գնում էինք հանդիպման, բայց ձեզ հետ լինել «պարզապես» հնարավոր չէ»:
Հետևորդներից ոմանք վախեցել են սիրելի դերասանի առողջության համար՝ կարծելով, թե նա վատառողջ է: Իսկ մյուսները ենթադրել են, որ դերասանը պարզապես չէր հասցրել մաքրել բեմական շպարը: