Մարդկության պատմությունն առանց պատերազմների դատարկ կլիներ: Ավելին՝ երբեմն զարգացումն ինքը սկզբնավորվում է պատերազմական շրջանի և հետպատերազմյան ճգնաժամերի շնորհիվ:
Ճգնաժամը կյանք է տալիս նոր անհատների, որոնք ահնարինը հնարավոր են դարձնում, իսկ ավերակները՝ զարգացման մեկնարկ:
«Մենք՝ գերմանացիներս, վախենում ենք միայն Աստծուց, աշխարհում ուրիշ ոչ մի բանից չենք վախենում»:
Նման վճռական խոսքերի և սկսվող պատերազմական քաղաքականության պատճառով Օտտո ֆոն Բիսմարկը վաստակեց «Երկաթե կանցլերի» համբավը:
-Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարում կանցլերը:
- Սկզբում բավականին ագրեսիվ: Լավ դիվանագետի իր հեղինակությունը հասնում է Վիլհելմ I- ին, որը նրան առաջարկում է Պրուսիայի վարչապետի պաշտոնը: Թագավորի համար Բիսմարկը լավ զենք էր թվում՝ ապստամբած պատգամավորների դեմ պայքարելու համար:
Ծրագիրն աշխատեց: Բիսմարկը սրտին մոտ չէր ընդունում սահմանադրությանը վերաբերող մտահոգությունները, փոխարենը հաջողություններ էր գրանցում արտաքին քաղաքականության մեջ:
1864 թվին նա Գերմանիայի Դաշնության անունից Ավստրիայի հետ միասին դանիացիներից խլեց Շլեսվիգ-Հոլշտայնը, երկու տարի անց դեմ դուրս եկավ դաշնակցին, և դաշանկիցների մրցակցությունը հանգուցալուծվում է «գերմանական եղբայրական պատերազմում»՝ Սադովայի ճակատամարտում, Պրուսիայի օգտին:
1870 թվականին նա դիվանագիտական սադրանք իրականացրեց Նապոլեոն III-ի նկատմամբ, ինչի արդյունքով սկսվեց ֆրանս-պրուսական պատերազմը:
Հակամարտության պատճառը Պրուսիայի հավակնություններն էին՝ ընդարձակելու Գերմանիայի միավորումը և Ֆրանսիայի անհանգստությունը, որ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Պրուսիայի:
Ինչևէ պատերազմն ավարտվեց Փարիզի գրեթե պաշարմամբ:
1871 թ. hունվարի 18-ին Վերսալի հայելապատ սրահում Վիլհելմ I-ը հռչակվեց Գերմանիայի կայսր. հարևանի հերթական ստորացուցիչ սադրանքը, որը պետք է վրեժ լուծելու պատճառ դառնար երկարաժամկետ հեռանկարում:
- Ինչպե՞ս քաղաքական գործիչից վերածվել «ազնիվ բրոքեր»-ի:
- Կայսրության հիմնադրումից հետո թվում է, թե Գերմանիան բավարարված է:
Թեպետ անկայունության պայմաններում նա ստիպված էր համաձայնվել Էլզաս-Լոթարինգիայի բռնակցմանը, այնուամենայնիվ Բիսմարկը դաշնակցային բարդագույն համակարգով կարողանում է հասնել Եվրպայում առաջնորդող դերի:
- Ինչքանո՞վ էր առաջադեմ Բիսմարկի վարած ներքին քաղաքականությունը:
- Նա աջակցություն էր ցուցաբերում խոշոր հողատերերին, ծանր արդյունաբերությանը: Կայսրության հիմնադրումը տեղի է ունենում առաջատար երկաթուղային շինարարության ոլորտի բումով:
Այնուամենայնիվ, այս վերելքն ավարտվեց 1873 թ. «Gründerkrach»-ով`ֆոնդային բորսայի ճգնաժամով, որն ուղեկցվում էր սնանկացումներով:
Բիսմարկի ջանքերով իրականացրած մաքսային բարեփոխումների արդյունքում ապահովվեց երկրի ֆինանսկան ինքնավարությունը: