Գալապագոսյան կղզիներում փլուզվել է Դարվինի կամարը: Այդ մասին հայտնում է BBC-ին ՝ վկայակոչելով Էկվադորի շրջակա միջավայրի նախարարությանը: Փլուզման պատճառը բնական էրոզիան է: Նախարարության կողմից հրապարակված լուսանկարում երևում է, որ կամարը փլուզվել է:
Հիմա ծովի վրա երկու քարե սյուն են խոյանում:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի 17-ի առավոտյան «Փիքայա» նավի անձնակազմն ականատես է եղել փլուզմանը: Նախնական տվյալներով ՝ ոչ ոք չի տուժել փլուզման հետևանքով:
Դարվինի կամարը Գալապագոս կղզիների խորհրդանիշներից մեկն է, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Էկվադոր մայրցամաքից 563 մղոն (906 կմ) դեպի արևմուտք:
Կղզիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են, որոնք ամբողջ աշխարհում հայտնի են բույսերի և վայրի բնության յուրահատուկ բազմազանությամբ: