Մտադիր ենք ՀՀ-ում արտահերթ ընտրություններին դիտորդներ ուղարկել․ ՌԴ փոխարտգործնախարար
copy image url

Մտադիր ենք ՀՀ-ում արտահերթ ընտրություններին դիտորդներ ուղարկել․ ՌԴ փոխարտգործնախարար

Արտաքին 3 տարի առաջ - 13:04 18-05-2021

Ռուսաստանը մտադիր է դիտորդներ ուղարկել Հայաստանում հունիսի 20-ին նախանշված խորհրդարանի արտահերթ ընտրություններին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Մեր քվոտայի շրջանակում մտադիր ենք (ՀՀ-ում խորհրդարանի արտահերթ ընտրություններին) դիտորդներ ուղարկել, սակայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելությունը դեռևս չի որոշել դիտորդների ստույգ թիվը»,- հայտարարել է փոխարտգործնախարարը:

«Որոշակի ժամանակացույց կա, որի շրջանակում նրանք մեզ վերջնական թիվ կհայտնեն: Ընդհանուր թվի շրջանակում մենք էլ կուղարկենք մեր դիտորդներին»,- հավելել է Ռուդենկոն:

Ձեզ գուցե հետաքրքրի