Իսրայելը ոչնչացրել Է ՀԱՄԱՍ սուզանավը
copy image url

Իսրայելը ոչնչացրել Է ՀԱՄԱՍ սուզանավը

Արտաքին 3 տարի առաջ - 18:20 17-05-2021


Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն իր թվիթերյան էջում հայտնել Է ՀԱՄԱՍ սուզանավի ոչնչացման մասին (Գազայի հատվածում իշխող խմբավորում, որն ահաբեկչական է ճանաչվել աշխարհի շատ երկրներում):

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ օդային հետախուզությունը մի քանի կասկածելի իրեր է նկատել նավի վրա, որը ՀԱՄԱՍ-ի ստորջրյա ռազմածովային զենքն էր:

«Նավը հավանաբար ափ են տեղափոխել իսրայելական ջրերում ահաբեկչություն իրականացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դրանից հետո իսրայելական մարտական նավը, ինչպես նաև ЦАХАЛ ինքնաթիռը հարված են հասցրել «օպերատորներին և զենքին՝ սպառնալիքը վերացնելու համար»: