Այսօր ոչ մի խնդիր չկա․ ավտոբուսների երթևեկության քրոնիկոնը
copy image url

Այսօր ոչ մի խնդիր չկա․ ավտոբուսների երթևեկության քրոնիկոնը

Ներքին 3 տարի առաջ - 16:16 17-05-2021

Օրերս Երևան քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել, քանի որ գրեթե 250 ավտոբուս ու երթուղային երթուղ դուրս չէին եկել։ Մայիսի 12-ին՝ առավոտյան ժամը 5-ից վարորդներն աշխատանքի դուրս չէին եկել, քանի որ ո՛չ բենզին են ունեցել, ո՛չ էլ դիզելային վառելիք։

Վարորդներից մեկի խոսքով, վառելանյութ չեն ունեցել դեռևս ամսի 11-ից, սակայն սեփական միջոցներով լիցքավորել են մեքենաները, իսկ հաջորդ օրն արդեն առանց վառելիքի երթևեկել չեն կարողացել։

Մայիսի 12-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարման խնդիրն այս պահին լուծվում է, իսկ մատակարարումը վերսկսվել է:

«Ընկերությանը պատկանող ավտոբուսները սկսել են լիցքավորվել և կարճ ժամանակ անց դուրս կգան երթուղի»,- ասված էր գրառման մեջ։

Երեկոյան երթևեկության վիճակը կարգավորվեց, և այսօր ուղևորները ավտոբուսների ու երթուղայինների երթևեկությունից չեն բողոքում։

Պատասխանելով Օրագիր.news-ի այն հարցին, թե ինչ հանգուցալուծում ստացավ խնդիրը, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից պատասխանեցին, որ հարցը մեր օրում լուծվել է, այժմ ոչ մի խնդիր չկա։