«Սպուտնիկ Ադրբեջանը» հայտնում է, որ մայիսի 15-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված 3 անձ փորձել են ապօրինի հատել ադրբեջանա-իրանական սահմանը։ Տեղի է ունեցել ընդհարում։ Սահմանախախտները կրակել են սահմանապահների վրա։ Ադրբեջանցի սահմանապահները հիվանդանոցում մահացել են։
Իրանի քաղաքացիներից մեկը ձերբակալվել է, իսկ մյուս երկուսը հետախուզվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 10 կգ թմրանյութ։