Ադրբեջանի հետ վրացական սահմանին վրացի սահմանապահ է վիրավորվել
copy image url

Ադրբեջանի հետ վրացական սահմանին վրացի սահմանապահ է վիրավորվել

Արտաքին 3 տարի առաջ - 22:10 11-06-2021

Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցը հրազենից վիրավորվել է ծառայության ընթացքում։ Այս մասին հաղորդում է Formula հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 11-ին, «Լագոդեխի» մաքսային անցակետում (վրաց-ադրբեջանական սահմանին): Ըստ տարածված տեղեկատվության՝ վիրավորվել է Լագոդեխիի սահմանապահ ոստիկանության վարչության օպերատիվ ծառայության պետ Իլո Մաիսաշվիլին:

Ըստ նախնական վարկածի, միջադեպի պատճառը ծառայողական զենքի անզգույշ օգտագործումն է եղել: Նշվում է, որ Մաիսաշվիլիի ավտոմատը ընկել է գետնին ու կրակել:

Ոտքի շրջանում վերքերով 55-ամյա տղամարդը տեղափոխվել է Լագոդեխիի «Կելապտարի» կլինիկա: «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնում է, որ հիվանդի վնասվածքները թեթև են, եւ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՝ «Անզգուշությամբ առողջությանը թեթև կամ ծանր աստիճանի վնաս պատճառելը» հոդվածով, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ամենից շատ դիտված