Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի դեմ դատական հայց է երկայացրել Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորի օգնական Ագրիպինո Մագալյայնշը՝ ֆուտբոլիստին մեղադրելով իր դեմ զինված հարձակում կազմակերպելու համար։ Այս մասին հաղորդում է LO-Bianco-ն:
Ըստ հայցվորի՝ Նեյմարի արարքի հիմք է հանդիսացել իր՝ ֆուտբոլիստի հոմոֆոբ գործելակերպի վերաբերյալ զեկույցների շարքը: Նա նաև նշել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել Նեյմարի փաստաբանից:
Քաղաքական գործիչը դատարանում բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում 1 միլիոն բրազիլական ռեալի չափով(156 000 եվրո): Նա պնդում է, որ իր կյանքի համար վախի պատճառով չի կարողանում աշխատել սովորականի պես: