Իսրայելի և Պաղեստինի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Հադի Ամրը ժամանել է Թել Ավիվ՝ հրադադարի ռեժիմի շուրջ բանակցություններ վարելու համար: Հաղորդում է BBC News-ը:
Նախատեսվում է, որ Ամրը հանդիպումներ ունենալու Իսրայելի և Պաղեստինի, ինչպես նաև ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց հետ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 10.000 պաղեստինցիներ լքել են Գազայի իրենց տները՝ հակամարտության սրման պատճառով: