Ռուսաստանի կառավարությունը ԱՄՆ-ն ու Չեխիան ընդգրկել է այսպես կոչված ոչ բարեկամ երկրների ցուցակում:
Կարգադրությունը հրապարակվել է ուրբաթ՝ մայիսի 14-ին: Փաստաթղթի համաձայն՝ Չեխիան այժմ դիվանագիտական առաքելություններում 19 ներկայացուցիչ ունենալու իրավունք ունի, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ: Սահմանափակումը չի վերաբերում հավատարմագրված դիվանագետներին: