ԵՄ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին
copy image url

ԵՄ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին

Արտաքին 3 տարի առաջ - 23:45 14-05-2021

Եվրամիությունը ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տագնապալի իրադարձություններին: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ:

«Եվրոպական արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն այս հինգշաբթի օրը իմ անունից զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի, իսկ այս ուրբաթ օրը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ երկու կողմերին հորդորելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ նվազեցնել իրավիճակի սրումը»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում:

Ամենից շատ դիտված