Գազայի հատվածի առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է արդեն 115 մարդ: Իսրայելական հրետակոծությունների զոհերի թվում կան 27 երեխա և 11 կին: Եվս 600 մարդ վիրավորվել է:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Գազայի հատվածի միջև հակամարտությունը սրվել է մայիսի 10-ի երեկոյան: Այդ պահից ի վեր պաղեստինցիները մոտ 1800 հթիռային հարված են հասցրել Իսրայելին: Սակայն դրանց զգալի մասը ոչնչացվել է իսրայելական ՀՕՊ-ի կողմից:
Պատասխան հարվածի արդյունքում Գազայի հատվածում անջատվել է էլեկտրականությունը: Քանդվել է ավելի քան 4.000 տուն: