ՀԱՊԿ-ն արձագանքել է Սյունիքի սահմանային միջադեպին
copy image url

ՀԱՊԿ-ն արձագանքել է Սյունիքի սահմանային միջադեպին

Արտաքին 3 տարի առաջ - 22:12 13-05-2021

ՀԱՊԿ-ի մշտական խորհդի այսօրվա նիստում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին։ Հայկական կողմի կարծիքով` Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետր խորացել Հայաստանի տարածք, նշված է ՀԱՊԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ըստ այդ հաղորդագրության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակը։

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը, հայտարարել է ՀԱՊԿ-ն։

Ամենից շատ դիտված