Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 67-ի
copy image url

Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 67-ի

Արտաքին 3 տարի առաջ - 12:30 13-05-2021

Գազայի հատվածին Իսրայելի բանակի հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 67-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում կատարելով Գազայի առողջապահության նախարարությանը:

Նախարարության տվյալներով՝ զոհերի թվում կա 17 երեխա: 388 մարդ, այդ թվում՝ 115 երեխա և 50 կին, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Ավելի վաղ Գազայի ԱՆ-ն հայտնել էր, որ իսրայելական հարվածների արդյունքում 56 պաղեստինցի է զոհվել:

Իսրայելը հայտնել է 5 մարդու, այդ թվում՝ մեկ զինվորականի մահվան մասին:

Մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները, որոնք սկսվել են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ տուժել էր ավելի քան 700 պաղեստինցի: