Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ:
«Ես խորապես մտահոգված եմ, որ ադրբեջանական զորքերը, ինչպես արդեն հաղորդվել է, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել հետագա կյանքի կորուստի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ վտանգելով նոր պատերազմով», - գրել է ԱՄՆ կոնգրեսականը ֆեյսբուքյան իր էջում։