Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 13-16-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում մայիսի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։