ԱՀԿ-ի ղեկավար Գեբրեյեսուսը պատվաստվել է COVID-19-ի դեմ
copy image url

ԱՀԿ-ի ղեկավար Գեբրեյեսուսը պատվաստվել է COVID-19-ի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 09:35 13-05-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում է ստացել: Այս մասին ասվում է նրա թվիթերյան էջում։

«Այսօր եկել է Ժնևի համալսարանական կլինիկայում COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու իմ հերթը։ Պատվաստանյութերը կյանքեր են փրկում»,- գրել է ԱՀԿ-ի ղեկավարը։

Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, կարևոր խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը որքան հնարավոր է շուտ տարածվի այլ երկրներում:

Բացի այդ, կազմակերպության գլխավոր տնօրենը դիմել է այն երկրների բնակիչներին, որտեղ պատվաստանյութը հասանելի է և նրանց խնդրել պատվաստվել:

Ամենից շատ դիտված