ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստվել մեկ պատվաստանյութի երկու դեղաչափով
copy image url

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստվել մեկ պատվաստանյութի երկու դեղաչափով

Արտաքին 3 տարի առաջ - 10:53 01-07-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստվել նույն պատվաստանյութի երկու դեղաչափով, քանի որ տարբեր պատվաստանյութերի կիրառման հետևանքները դեռ ուսումնասիրված չեն: Այս մասին չորեքշաբթի երեկոյան Twitter-ում հեռարձակված հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱՀԿ իմունիզացիայի վարչության ղեկավար Քեյթ Օ'Բրայենը:

Նա ասել է, որ «խառը» իմունիզացիայի հետ կապված միայն մեկ դեպք է եղել, երբ Pfizer ամերիկյան ընկերության պատվաստանյութ է կիրառվել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից առաջին պատվաստումը կատարվելուց հետո:

«Սակայն, բացի այս դեպքից, մենք դեռ տվյալներ չունենք, թե արդյոք կպահպանվի իմունային պատասխանը խառը պատվաստումների դեպքում, և արդյոք դա անվտանգ կլինի»,- նշել է նա:

«Հետազոտությունները շարունակվում են, և մենք ակնկալում ենք արդյունքները ստանալ առաջիկա ամիսներին,- շարունակել է ԱՀԿ դեպարտամենտի ղեկավարը:- Այս պահին մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել նույն պատվաստանյութը, երբ պահանջվում է երկու դեղաչափ»:

Ամենից շատ դիտված