Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան
copy image url

Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան

Ներքին 3 տարի առաջ - 14:51 12-05-2021

Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք: