ԵՄ-ն բացառել է զբոսաշրջության ոլորտի ամբողջական վերականգնումը մինչև 2023 թ.
copy image url

ԵՄ-ն բացառել է զբոսաշրջության ոլորտի ամբողջական վերականգնումը մինչև 2023 թ.

Արտաքին 3 տարի առաջ - 11:25 12-05-2021

Զբոսաշրջության ամբողջական վերականգնումը Եվրոպական միության տարածքում մինչև 2023 թ. տեղի չի ունենա: Նման տեսակետ է հայտնել Զբոսաշրջության եվրոպական ասոցիացիայի ղեկավար Թոմ Ջենկինսը: Այս մասին նա պատմել է «ՌԻԱ նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Ես չեմ կարծում, որ արդյունաբերությունն իր նախկին տեսքով ամբողջությամբ կվերականգնվի 2023 թ. շուտ»,- հայտարարել է ասոցիացիայի ղեկավարը:

Ըստ նրա՝ ոլորտի «զարթոնքը» սկսվելու է հաջորդ տարի, սակայն զբոսաշրջության ծավալը կազմելու է ընդամենը 2019 թ. արձանագրված արդյունքների միայն կեսը: Միևնույն ժամանակ Ջենկինսը շեշտել է, որ տուրիզմի արդյունաբերությանը կորոնավիրուսի համավարակի պատճառած վնասի իրական չափը հնարավոր կլինի գնահատել միայն աշխատանքները վերսկսելուց հետո:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է այս ամռանը սկսել ընդունել այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից հաստատված պատվաստանյութերով:

Մայիսի 10-ին ԵՄ-ում սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրի համակարգի փորձարկումները: