Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական
copy image url

Զախարյանը հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական

Սպորտ 3 տարի առաջ - 16:04 11-05-2021

Ռուսաստանի հավաքականը հրապարակել է ընդլայնված կազմը Եվրոպայի առաջնության նախապատրաստության համար, որը տեղի է ունենալու այս ամառ: Կազմում ըդնգրկված է նաև Զախարյանը:

Դինամոյի կիսապաշտպան Արսեն Զախարյանն առաջին անգամ է հրավիրվել հավաքական: Նա 17 տարեկան է:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը Դինամոյում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով 2 գոլ և իրականացնելով 5 գոլային փոխանցում: