Մյուլլերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական
copy image url

Մյուլլերը կարող է վերադառնալ Գերմանիայի հավաքական

Սպորտ 3 տարի առաջ - 11:24 11-05-2021

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ցանկանում է հավաքականում կրկին տեսնել Բավարիայի հարձակվող Թոմաս Մյուլլերին:

Ինչպես հաղորդում է Bild-ը, մարզիչն անձամբ է զանգահարել 31-ամյա ֆուտբոլիստին՝ խոսելու նրան վերադարձնելու իր ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ Լյովի անձնական որոշմամբ, 2018-ի նոյեմբերից Մյուլլերը չի հրավիրվում Գերմանիայի հավաքական: Հարձակվողը 100 հանդիպում է անցկացրել հավաքականի կազմում, դարձել է 38 գոլի եւ 36 գոլային փոխանցման հեղինակ: