Ավելի քան 100 հազար մարդ ստորագրել է ֆրանսիացի զինվորականների՝ Մակրոնին ուղղված նամակը
copy image url

Ավելի քան 100 հազար մարդ ստորագրել է ֆրանսիացի զինվորականների՝ Մակրոնին ուղղված նամակը

Արտաքին 3 տարի առաջ - 18:24 10-05-2021

Ավելի քան 100 հազար մարդ ստորագրել է ֆրանսիացի զինվորականների կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված նոր նամակը, որում զինված ուժերի վետերանները նախազգուշացնում են երկրի հնարավոր «կազմալուծման» մասին:

Valeurs actuelles կայքի հետևորդները իրենց համաձայնությունն են հայտնել զինծառայողների նամակի բովանդակությանը:

Բաց նամակով ֆրանսիացի զինվորականները պաշտպանել են իրենց նախորդների կոչը, որոնք ևս հայտարարել էին ծայրահեղականության և երկրի սահմանադրության խախտման պատճառով հնարավոր «կազմալուծման» մասին:

«Մեր ավագ ընկերները հարգանքի արժանի մարտիկներ են։ Օրինակ՝ նրանք այն տարեց զինվորականներն են, որոնց պատիվը ոտնահարել եք վերջին շաբաթների ընթացքում: Նրանք Ֆրանսիայի այն հազարավոր քաղաքացիներն են, որոնք բաց նամակ են ստորագրել ողջամտությամբ, զինվորներ, որոնք իրենց կյանքի լավագույն տարիներն են տվել՝ պաշտպանելով մեր ազատությունը, ենթարկվելով պատերազմ սկսելու ձեր հրամաններին»,- ասված է զինվորականների կողմից Ֆրանսիայի իշխանություններին ուղղված նամակում:

Զինվորականները նշել են, որ իրենց խնդիրն է ճշմարտությունն ասել՝ հանուն Ֆրանսիայի հանդեպ տածած սիրո:

«Մենք բռնություններ ենք տեսնում մեր քաղաքներում և գյուղերում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է համայնքների պառակտումը խորանում հանրության մեջ, հանրային քննարկումներում: Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և նրա պատմության հանդեպ ատելությունը նորմ է դառնում»,- ասված է նամակում:

Ամենից շատ դիտված