Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ
copy image url

Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ

Արտաքին 3 տարի առաջ - 17:00 08-05-2021

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը՝ ՏԱՍՍ-ը, Ղրղզստանի Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ Ղրղզստանը Տաջիկստանին մեղադրել է Դուշանբեում պահվող իր քաղաքացիներին կտտանքների ենթարկելու մեջ։

Գերաստեչության ղեկավարն այդ մասին հայտարարել է Տաջիկստանում պահվող իրենց քաղաքացիների հետ ունեցած ապրիլի 29-ի հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև տևել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: