Անկարգությունները Երուսաղեմում սկսվել են մայիսի 7-ի երեկոյան Տաճարի լեռան վրա: Այս մասին հաղորդել է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը: Հարյուրավոր երիտասարդներ հարձակվել են ոստիկանության վրա՝ աշխատակիցների վրա նետելով քարեր և տարբեր առարկաներ: Ոստիկաններին հաջողվել է Սահմանապահ ոստիկանության աջակցությամբ կարգուկանոն հաստատել Տաճարի լեռան տարածքում:
Բախումների արդյունքում վիրավորվել է երեք իրավապահ: Ըստ «Կարմիր կիսալուսին» կազմակերպության՝ վիրավորվել է նաև անկարգություններին մասնակցած 13 պաղեստինցի:
Մայիսի 7-ին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել նաև Արևելյան Երուսաղեմի Շեյխ Ջարախ թաղամասում: Ոստիկանները ստիպված են եղել հատուկ միջոցներ կիրառել՝ ցուցարարների բազմությունը ցրելու համար, երկու ցուցարար բերման է ենթարկվել:
Անկարգությունների պատճառը Շեյխ Ջարախ թաղամասից մի քանի արաբ ընտանիքների վտարելն է եղել: Այդ ընտանիքներին դեռևս 1956 թ. Իսրայելի իշխանություններն էին թույլատրել բնակություն հաստատել թաղամասում, սակայն հողատարածքները որպես սեփականություն նրանց չեն հատկացվել: