Թուրքիան ԱՄՆ-ից նամակ է ստացել F-35 կործանիչների արտադրության հարցի վերաբերյալ
copy image url

Թուրքիան ԱՄՆ-ից նամակ է ստացել F-35 կործանիչների արտադրության հարցի վերաբերյալ

Արտաքին 3 տարի առաջ - 17:32 07-05-2021

Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ այն բանից հետո, երբ Թուրքիայի Հանրապետությունը պաշտոնապես դուրս մնաց այդ ռազմական տեխնիկայի ստեղծման և օգտագործման ծրագրի մասնակիցների ցուցակից։ Այս մասին հայտնում է Anadolu տեղեկատվական գործակալությունը:

«Մենք արդեն ասել ենք, որ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն դուրս մնալ F-35 ծրագրից: Եվ Միացյալ նահանգներից ստացված վերջին նամակը հաստատեց, որ մենք ճիշտ էինք: ԱՄՆ-ի հետ երկխոսություն կսկսվի՝ F-35-ի խնդրի լուծման համար»,- ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

F-35 ծրագրից Թուրքիայի բացառման պատճառը ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումն էր: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիան՝ որպես ծրագրի մասնակից, պարտավորվել էր գնել 100 F-35 կործանիչ և դրանց համար արտադրել ավելի քան 1000 բաղադրիչ:

2019-ի հուլիսին Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու պատճառով ճգնաժամ է սկսվել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում։ ԱՄՆ-ը նախկինում պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ:

Ամենից շատ դիտված